Կոռուպցիան ավելին է, քան թշնամին. Քերի
Կոռուպցիան ավելի մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում, քան ահաբեկչությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում ընթացող հակակոռուպցիոն հարցերով գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Կոռուպցիան ավելին է, քան թշնամին, քանի որ այն կործանում է մեր պետությունները՝ ինչպես ծայրահեղականները, որոնց մենք դիմակայում ենք։ Կոռուպցիան և ահաբեկչությունը տարածվում են հասարակության բոլոր շերտերում»,- ասել է նա։
