Սերժ Սարգսյանի դավաճաններին հանգիստ չեն տա՞

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Hetq-ի փոխանցմամբ նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։
Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։

Ինչպես ասում են՝ պատմությունը չի ներում դավաճաններին, քանզի մեկին դավաճանողը, մյուսին էլ կդավաճանի: Վովա Գասպարյանը թվում էր Նիկոլ Փաշինյանի ապահով հովանու ներքո վայելում է իր հետհեղափոխական կյանքը, քանզի նախկին ոստիկանապետը թավշյա հեղափոխության օրերին իր մեծ-մեծ ծառայությունը մատուցել է Փաշինյանին եւ նախկին իշխանությանը դավաճանելով անցել է Փաշինյանի կկողմը, ոստիկանության զորքերին հավաքները կանխելու հրահանգներ չի տվել:

Մենք բազում հրապարակումներ ենք ունեցել, որոնցով փաստում էինք, որ հեղափոխությունից հետո կան նախկին առանցքային պաշտոնյաներ, որոնք կարծես գետնի տակն են անցել: Նոր իշխանությունները չեն հիշում այդ մարդկանց անկախ այն բանի, որ շատերը հանդիսանում են նախկին ռեժիմի այսպես կոչված հանցավոր ներկայացուցիչներ, այդ շարքի կարկառուններից են Գասպարյանն ու Աղվան Հովսեփյանը, ովքեր պարբերաբար այցելում էին իրավապահ կառույցներ եւ կոնսուլտացիաներ անցկացնում…
Թվում էր, թե Փաշինյանը բարյացկամ կգտնվի այսպես կոչված դավաճանների նկատամբ, ովքեր իրենց ծառայություններն են մատուցել իրեն, բայց ինչպես նշեցինք, պատմությունը չի ներում այդ տեսակներին եւ նրանց հատուցման ժամը վաղ, թե ուշ գալիս է: Վովա Գգասպայանը կարծես առաջինն էր, պատրաստվեն մյուսները…

Անի Սահակյան

Հ.Գ.-Իհարկե,չի բացառվում դատարանի այս որոշումը բողոքարկվի եւ ի վերջո Գասպարյանը չտուժի,պարզապես այս պահին թատրոն է պետք,ինչն էլ բեմադրվում է:Ժամանակը ցույց կտա:

դիտվել է 5483 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am