Չինաստանի տնտեսությունը կաճի, համաշխարհային անկումն անխուսափելի է, իսկ Հայաստանի համար վատթարագույնը դեռ առջևում է. կանխատեսում ԱՄՀ-ից

 

Այս տարի Covid-19 համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսությանը, հավանաբար, վատթարագույն ֆինանսական ճգնաժամ է սպասվում, որն ավելի ուժգին կարող է լինել, քան Մեծ դեպրեսիայի տարիների ճգնաժամը: Այդ անվանումով հայտնի է 1930 թվականի ֆինանսական ճգնաժամը: Իսկ կորոնավիրուսի ճգնաժամը ստացել է «Մեծ շրջափակում» անվանումը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի World Economic Outlook զեկույցի` համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի 3 տոկոսով, մինչդեռ հունվարին ԱՄՀ-ն կանխատեսում էր համաշխարհային ՀՆԱ-ի 3.3 տոկոս աճ:
«Միանգամայն հնարավոր է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը վատթարագույն ռեցեսիան վերապրի` Մեծ Դեպրեսիայի տարիներից ի վեր, որը կգերազանցի 10 տարի առաջ գրանցված համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»,- ասել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինաթհը:
Դեռ անցյալ շաբաթ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն հայտարարել էր, որ այս տարի համաշխարհային առեւտուրը կկրճատվի 13–32 տոկոսով: Տնտեսական համակարգման եւ զարգացման կազմակերպությունը նույնպես զգուշացրել է, որ վիրուսի պատճառով տնտեսական հարվածը «դեռ երկար» կզգացվի:
Նշվում է, որ այս ճգնաժամը նման չէ ոչ մի այլ ճգնաժամի: Կա անորոշություն տնտեսական ցնցումների տեւողության եւ ինտենսիվության հետ կապված, եւ տնտեսական ակտիվության խթանումը ավելի բարդ խնդիր է` հաշվի առնելով սոցիալական հեռավորության պահպաման եւ մեկուսացման անհրաժեշտ քաղաքականությունը:
ԱՄՀ-ն հայտարարել է, որ «արտակարգ ֆինանսավորում ստանալու համար աննախադեպ թվով դիմումներ է ստացել»: 189 անդամ երկրներից 90-ից ավելին դիմել են ֆինանսական աջակցության համար: ԱՄՀ-ի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարի ԱՄՆ տնտեսությունը կնվազի 5.9 տոկոսով: Համեմատության համար, ակնկալվում է, որ եվրոգոտին կկրճատվի 7.5 տոկոսով, իսկ 2020-ին Չինաստանը կաճի 1.2 տոկոսով:
Տնտեսական իրավիճակը հատկապես ծանր կլինի Իտալիայում եւ Իսպանիայում, որտեղ ՀՆԱ-ն կնվազի համապատասխանաբար 9.1 եւ 8 տոկոսով: Այս երկու երկրներն ամենաշատն են տուժել Covid-19-ից: ԱՄՀ-ն երկրներին խորհուրդ է տալիս, առաջին հերթին, կենտրոնանալ առողջապահական ոլորտի ճգնաժամի, թեստավորման, բժշկական սարքավորումների եւ առողջապահության հետ կապված այլ ծախսերի վրա:
Նշվում է, որ կառավարությունները պետք է հարկերի հետաձգումներ, աշխատավարձի սուբսիդիաներ եւ փոխանցումներ իրականացնեն առավել տուժած քաղաքացիներին եւ ընկերություններին, ինչպես նաեւ նախապատրաստվել սահմանափակող միջոցառումների վերացմանը:
Հայաստանի համար ևս կանխատեսումները հուսադրող չեն. ՀՆԱ-ի անկումը Հայաստանում 2020թ․ կհասնի մինչեւ 1.5%-ի, սակայն 2021թ․ մինչեւ 4,8% անկում կունենանք: 
ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ Հայաստանում սպառողական գների նվազումը 2020թ․ կկազմի 0,8%, իսկ 2021-ին՝ կբարձրանա մինչեւ 2,0%։ Զեկույցի համաձայն, երկրի վճարային բալանսը 2020թ․ կնվազի 8,6%-ով, եւ 2021թ․՝ 7,2%-ով։ Գործազրկության մակարդակը 17,7-ից (2019) կբարձրանա մինչեւ 19,0%՝ 2020-ին, եւ 18,4%՝ 2021-ին։ Այսինքն` մեզ համար վատթարագույնը դեռ առջևում է, այս տարի դեռևս նախորդ շրջանի իներցիայով կարող ենք դիմակայել, իսկ արդեն գալիք տարի կունենանք անհամեմատ ավելի վատ վիճակ ։

Հայկ Դավթյան

դիտվել է 2989 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am