Եթե «պարոն Էրդողանը որոշի քաղաքացիներին արգելել անվճար մեկնել Եվրոպա»
ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագիրը կարող է տապալվել: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է Gazeta-ն: Reuters-ի հաղորդմամբ՝ դա տեղի կունենա, եթե Անկարան չկատարի բոլոր պարտականությունները, այդ թվում` փոփոխություններ չմտցնի հակաահաբեկչական օրենքի մեջ: Նրա խոսքով, եթե «պարոն Էրդողանը որոշի քաղաքացիներին արգելել անվճար մեկնել Եվրոպա, նա ինքը պիտի դա բացատրի թուրք ժողովրդին»:
