125 մլն դոլար պարտք. ով է ճիշտ
2016-ի հունվարից ապրիլին «Գազպրոմի» առաջ Բելառուսի պարտքը կազմել է ավելի քան 125 մլն դոլար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ««Գազպրոմի» հանդեպ մատակարարված չորս ամսվա համար գազի պարտքը կազմում է ավելի քան 125 մլն դոլար», — ասել է նա: Սակայն Բելառուսի Էներգետիկայի նախարարությունը հերքում է ռուսական «Գազպրոմի» առաջ հանրապետությանը մատակարարված գազի դիմաց պարտքի առկայությունը:
