Ահաբեկիչները հինգ մարդուց բաղկացած ընտանիք են ողջ-ողջ այրել
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած ընտանիք:Այս մասին հայտնել է Իրանի Perss TV հեռուստաալիքը: «ԻՊ խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած իրաքյան ընտանիքը, որը փորձել է փախչել զինյալների զավթած տարածքից: Այդ մարդիկ, որոնց թվում՝ երեք երեխաներ, մայիսի 12-ին մարդկանց ներկայությամբ հրկիզվել են Ռիյադի շրջանի Քիրքուկ քաղաքում՝ Իրաքի հյուսիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է՝ ԻՊ-ն քաղաքացիական բնակչությանն արգելել է հեռանալ խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններից, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն որպես կենդանի վահան օգտագործի իրաքյան բանակի եւ անվտանգության ուժերի հարձակողական գործողությունների ընթացքում
