Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը: Սարայքյոյի բնակիչ Ուֆուքը հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի պատուհանից կապել է իրար ամրացված սավանները և որպես պարան օգտագործելով՝ փախել է հիվանդասենյակից։ Սակայն կարճ ժամանակ անց բուժհաստատության աշխատակիցների ահազանգից հետո ոստիկանները նրան գտել և տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ կրկին բժիշկների վերահսկողության տակ է։ Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տղամարդը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր: Նա ախտորոշման թեստ էր հանձնել, պատասխանը՝ դրական:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը