Սատանան գլուխ չի հանի

Ինչպես սպասվում էր, իշխանությունը արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշում կայացրեց: Հիմնական պատճառն այն է, որ կորոնավիրուսի վարակը երկրում, այնուամենայնիվ, տարածվում է, վարակվածների, ցավոք, նաև՝ մահացու ելքով դեպքերի քանակն ավելանում է եւ ինչպես առողջապահության նախարարն է խոստովանում՝ այն դուրս է եկել վերահսկողությունից:

Արտաքուստ, թվում է, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելն այլընտրանք չուներ, բայց մյուս կողմից որքան երկարում է այս վիճակը, այնքան ավելի ու ավելի է սրվում օրավարձով ապրող, աշխատանքից զրկված մարդկանց օրահացի խնդիրը:
Եւ , ահա, պետությունը ի դեմս կառավարության փոխանակ միջոցներ ձեռնարկի իր քաղաքացիներին սովի ճիրաններից փրկելու ուղղությամբ, որոշել է զվարճանալ, թուլանալ ու հաճույք ստանալ: Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
Սոցցանցերում ակտիվ քննարկում սկսվեց այս որոշման առիթով, քաղաքացիները հորդորեցին կառավարությանը չծաղրել իրենց: Ստացվում է, որ կառավարությունը որոշել է օգնել մի խումբ կամիկաձեներին, որոնք ոչ կերել, ոչ խմել, ոչ էլ ձմռան ցրիտին տաքացել են: Իսկ ընդհանրապես Հայաստանի ամենաընչազուրկ խավը նույնիսկ գումար չունի գազ քաշելու, գազից օգտվելու, ուր մնաց 10 հազար դրամի գազ վառի: Փաշինյանը հաճախակի է գլուխ գովում, թե կառավարությունը չունի փողի խնդիր, ավելին՝ բյուջեի գերակատարման մասին արդեն իսկ քաղաքական միֆեր են հյուսվում: Ո՞ւմ է այդ ամենը հարկավոր, եթե հարկ եղած պահին կառավարությունը ի վիճակի չէ օգնել սեփական քաղաքացիներին: Եւ , ի վերջո, ինչու փետրվար ամսվա կոմունալները, եթե Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի կեսերին եւ դրանից մեկ շաբաթ հետո է խիստ սահմանափակումների ռեժիմ մտցվել, միգուցե փետրվարը ամենաշատ գազի եւ հոսանքի սպառման ամիս է եւ հատուկ է այն ընտրվել, որպեսզի օգնեն հաշվված մարդկանց : Կառավարությանը, իսկապես դուր է գալիս ծաղրել մարդկանց՝ մոռանալով, որ հենց այդ սոցիալապես անապահով խավի միջոցով են իրենք հասել իրենց աթոռներին եւ այսօր նույնիսկ գոհ չեն իրենց միլիոնանոց աշխատավարձերից: Օրինակ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկում է պարետ տնտեսվարողներին չգրանցված աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ-ին, որ աջակցության ծրագիր մտածեն։ Կառավարությունը, ըստ էության մանր ժուլիկություն է անում, օրավարձով աշխատողներին իրականում աջակցելու փոխարեն գնդակը տեղափոխում է այդ աշխատողների գործատուների դաշտ, թե տեսեք-տեսեք մենք պատրաստ էինք օգնել, ձեր գործատուները ցանկ չեն ներկայացրել: Իսկ որեւէ բանական տնտեսվարող կարծում եք պետք է չգրանցվածների ցուցակ ներկայացնի՞ ՊԵԿ, ասել կուզի՝՝ իր ձեռքով կկնքի իր մահկանացուն, իհարկե՝ ոչ: Ուստի կառավարությունը գործի փոխարեն ղժժում ու տժժում է իր քաղաքացիների վրա: Միակ դրական նորությունը ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները չեղարկելու որոշումն է, որը, սակայն, որոշ հարցերի տեղիք է տալիս: թե ինչպես Արսեն Թորոսյանն էր օրերս հայտարարում, որ ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, ինչու է հանվում այս սահմանափակումը: Չէ որ իշխանության ներկայացուցիչները վստահաբար պնդում էին, որ ԶԼՄ-ների տարածած խուճապային լուրերի հետեւանքներն ավելի վտանգավոր կարող են լինել, քան կորոնավիրուսի: Ինչպես ասում են սատանան գլուխ չի հանի այս կառավարության քայլերից, որոնք ոչ տրամաբանություն ունեն, ոչ բանականություն

Անի Սահակյան

դիտվել է 3513 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am