Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունները

«Ապրիլյան դեպքերի առաջին օրերից բոլորս նկատեցինք, որ մենք ունեցել ենք դիրքային կորուստներ, հիշում ենք՝ այդ օրերին, երբ բարձրաձայնվում էր, որ պետք է անմիջապես կորցվածը առնվազն հետ վերցվի, գործող ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակներով խոսում էին և փորձում արդարանալ՝ ասելով, որ ընդամենը մի քանի հարյուր մետր քառակուսի ունենք կորցրած՝ 200 մետր հյուսիսից, 300 քառ մետր հարավից: Ծիծաղելի չափերի մասին էր խոսակցությունը: Մենք առաջին օրվանից տեղեկացված էինք՝ ինչ էր տեղի ունենում առաջնագծում, օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե մեր կորուստն ինչ չափի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սէֆիլյանը՝ հավելելով, որ երբ իմացել են այդ չափը, զարհուրել են: «Ոչ մեկս չէր սպասում, որ մենք ունեցել ենք տարածքային այդքան մեծ կորուստներ: Այս շաբաթների ընթացքում մենք հորդորել ենք ՊՆ-ին՝ անձամբ Արծրուն Հովհաննիսյանին, որ մեր ժողովրդին իրականությունը ներկայացնեն: Որովհետև այն, ինչ իրականում կա, աշխարհի համար պարզ է, հակառակորդի համար ևս պարզ է, միակ անտեղյակը իրականությունից մեր ժողովուրդն է: Մենք հորդորել ենք նրանց, որ լավ կլիներ՝ ճշմարտությունն իրենք ասեն՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե երկար լուռ մնան, մենք ենք ասելու իրականությունը»,- ասաց նա: Նա նշեց իր տեղեկություններով՝ հյուսիսարևելյան հատվածի՝ Թալիշի, մեր կորստի իրական չափը. «Իրենք ասում էին՝ 500 մետր քառակուսի, շատ լավ է, որ մետրերից էին խոսում, բայց ցավալին այն է, որ միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 մլն մետր քառակուսի կորուստ, այսինքն՝ 7 կմ քառակուսիի մասին է խոսքը: Ումի՞ց են թաքցնում այս իրականությունը: Եթե այս վիճակը մենք շարունակենք հանդուրժել, այսինքն՝ առնվազն մեր կորցրած դիրքերը հետ չբերենք, մեր նահատակների զոհողությունն այս քաղաքական ղեկավարությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Այստեղ մեղքը բանակինը չէ, բանակն ամեն օր սպասում է: Մեր մարտունակ ստորաբաժանումները հերթ են կանգնած, թե ով պետք է այդ գործողությունն իրականացնի, որը շատ հեշտ է մեզ համար: Ինչքան ուշացնում ենք, այնքան դժվարանալու է մեր գործը»: Լրագրողների ճշտող հարցին՝ որտեղի՞ց իրեն այդ տվյալները, թե հյուսիսարևելյան հատվածում 7 կմ քառակուսի տարածք ենք կորցրել, նա պատասխանեց. «Ես կուզեի, որ մեր հրապարակած թվի հավաստիության հետ կապված մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին ու մեզ ուղղեին՝ մենք սխա՞լ ենք, թե՞ ճիշտ ենք: 7 է, 6 է, թե 5 մլն քառակուսի մետր է, պետք է իրականությունն ասվեր: Մեր ինֆորմացիան գետնից է, մենք կտրված չենք եղել ճակատից, մեր բազմաթիվ մարտական ընկերներ եղել են առաջին գծերում, ինֆորմացիան ինձ մոտ ամփոփվել է: Նաև քարտեզով ենք հետևում անցուդարձերին: Առայժմ մենք ասում ենք՝ մոտավորապես, հավանական է, որ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ լինի թիվը»: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան պարզապես չի կարող լինել. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:      

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am