Հայկական կողմը կարձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումները հայկական կողմին բավարարում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այն բառապաշարը, որը առկա է համանախագահների հայտարության մեջ, բավականին դրական է: Դա հիշեցնում է նախագահ Սարգսյանի բառապաշարը: Այն է, որ խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Քանի դեռ կրակում են, դժվար է խոսել բանակցութունների մասին», - ասաց Է.Շարմազանովը: Նրա խոսքով, շուտով հայկական կողմը հանդես կգա հայտարարությամբ՝ արտահայտելով իր դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ շփման գծի երկանքում եղած վերջին զարգացումնեը հաշվի առնելով՝ ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հայտարարել են «Եղած լարվածությունը նվազեցնելու համար, մենք գտնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը եկել է», - նշված է համանախագահների հայտարարությունում: «Մեր արտգործնախարարները աշխատում են, որ հանդիպումը լինի մյուս շաբաթ Վիեննայում: Հանդիպման թեման է լինելու բանակցությունների վերսկսման համար ուղիներ գտնելը», - ասվում է հայտարարության մեջ: «Բանակցություններում հաջողութուններ չեն գրանցվի, եթե բռնությունները շարունակվեն եւ խաղաղություն չի լինի առանց բանակցային գործընթացի. Մենք կրկնում ենք, որ խնդրին ռազմական լուծում չի կարող լինել», - հայտարարել են Մինսկի խմբի համանախագհները մայիսի 12-ին տարածած հաղորդագրության մեջ:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am