Հակոբ Ճաղարյանը պետք է առավել մանրամասնի՝ ինչ է նշանակում քաղավիացիայի ոլորտում կան հակապետական մոտեցումներ: Եթե կան նման մոտեցումներ, ով ուզում է լինի, պետք է քրեական գործ հարուցել ու պատասխանատվության ենթարկել: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը, իսկ երեկ նաև հրավիրվել էր ԱԱԾ:
Փաստաբանի խոսքով՝ նման պատասխանատու հայտարարություններ անելը պետք է ունենա իր հետևանքները, ինչպես, օրինակ՝ այսօր տեսանք, որ նրան հրավիրել են ԱԱԾ. «Չեմ կասկածում, որ Հակոբ Ճաղարյանն ավիացիայի նվիրյալ է, բայց չի կարելի պարզապես դուռը փակել ու գնալ, պետք է բացատրություններ տալ: Այո՛, գիտենք, որ Քաղավիացիան Դանիայից ժամանած տոմսավաճառ մի աղջիկ է ղեկավարել, ու մենք պետք է քաղավիացիայում առկա հակապետական իրավիաճակի քրեաիրավական գնահատականը տանք»:
«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի խոսքով՝ Հակոբ Ճաղարյանը հնարավորինս կոռեկտ է արտահայտվել. «Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև կարծես՝ կոնֆլկտ կար, երբ Հակոբ Ճաղարյանն ուզում էր ազգային ավիացիան զարգացնել, իսկ Տաթևիկ Ռևազյանը Հայաստան բերեց էժան ավիատոմսերով ավիափողադրողների»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը