«Ջաբհաթ ան-Նուսրա»-յի ավելի քան 100 զինյալ Թուրքիայից ժամանել է Սիրիա
«Ջաբհաթ ան-Նուսրա»-յի ավելի քան 100 ահաբեկիչ Թուրքիայից ժամանել է Սիրիայի Կաֆր-Համրա քաղաք: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տեղեկատվական բյուլետենին: «Տեղի բնակիչներից Կենտրոնի ստացած տեղեկատվության համաձայն` Թուրքիայի տարածքից Կաֆր-Համրա բնակավայր է ժամանել «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ավելի քան 100 ահաբեկիչ»,- ասված է փաստաթղթում:
