Ով է կառավարության «ասիչը»՝ Արսեն Թորոսյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում կարծես անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանության աջ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Բառացիրոեն մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ վարակի առումով ունենք դրական դինամիկա ու եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ողնաշարը ջարդվել է։ Իսկ այսօր ԵԱՏՄ միջկառավարական նիստի ընթացքում Փաշինյանը նաև վստահեցնում էր, որ տիրապետում են իրավիճակին, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գտնվում է վերահսկողության ներքո:

Այս հայտարարությունից ժամեր անց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոթում է, թե կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:
«Եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Հետևաբար՝ վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»,- ասում է առողջապահության նախարարը ու հիմք դնում ոչ միայն բազում հարցերի, այլեւ խուճապի:

Ի վերջո, այս պաշտոնյաներից մեկը մեղմ ասած ճիշտ չի ասում: Խնդիրն այստեղ առողջ տրամաբանությամբ դատողություններ անելն ու հասկանալը չէ, որ ըստ ամենայնի ավելի իրատեսական ու հիմնավոր է ոլորտի թիվ մեկ պատասխանատուի խոսքը, ով ի պաշտոնե ավելի լավ է տիրապետում իրավիճակին : Խնդիրն այստեղ այլ նրբերանգներ ունի: Նախ այն, որ Արսեն Թորոսյանն իրեն թույլ է տալիս հրապարակային հակադրության մեջ մտնել վարչապետի հետ, մինչդեռ շաբաթներ առաջ հանուն Փաշինյանի առաջ քաշած «Կորոնավիրուսն ում շունն ա» սկզբունքի պատրաստ էր երկրորդել, թե կորոնավիրուսը եսիմ ինչ լուրջ ու վտանգավոր վարակ չէ…

Ինչ է կատարվում իշխող թիմում, արդյոք պատահականությո՞ւն էր առաջին նախագահի օրերս արված հայտարարությունը, որտեղ նա շեշտում էր հենց առողջապահության նախարարի ու արտակարգ պարետի դերակատարումը ստեղծված իրավիճակում, փոխարենը ոչ մի բառ Նիկոլ Փաշինյանի մասին, այս հարցերի պատասխանը կտա ժամանակը: Իսկ մեզ՝ ՀՀ քաղաքացիներին ներթիմային, ներիշխանական հակասություններից ու խմորումներից ավելին հուզում է իշխանության նման անտեղյակ, անկազմակերպ պահվածքը: Իսկ անցնող ամիսները ցույց տվեցին, որ աշխարհին պատուհասած այս պատերազմում հաղթում են միայն կազմակերպված պետությունները:

Այս համատեքստում հարց է առաջանում՝ կառավարությունում՝ ում խոսքն է անցնում Նիկոլ Փաշինյանի, թե Արսեն Թորոսյանի: Բանն այն է, որ կառավարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ եւ առաջարկում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմը երկարացնել մինչեւ մայիսի 14-ը: Այն պարագայում, երբ որոշ իրավաբանների համոզմամբ օրենքը թույլ չի տալիս: Մասնավորապես
Էդմոն Մարուքյանն իրազեկեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է: Ստացվում է, որ կառավարությունում կամ Արսեն Թորոսյանի խոսքն է անցնում, կամ էլ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր մանիպուլացնում է իրականությունը:

Անի Սահակյան

դիտվել է 3036 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am