Դոլարի կուրսը՝ հանուն գազի թանկացման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր նոտայով ֆեյսբուքյան հերթական գրառումն է կատարել այն մասին, որ կառավարության կատարած հակաճգնաժամային քայլերն արդեն իրենց արդյունքը տվել են՝ դրամը սկսել է արժևորվել:

Այս մասին զեկուցվել է նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ամերիկյան մեկ դոլարի գինը նախորդ շաբաթ հատել էր 500 դրամի սահմանը. վերջին մի քանի օրվա ընթացքում մեկ դոլարի համար սահմանված էր ընդհուպ մինչև 505-507 դրամ, վաճառքը՝ 510-515 դրամի էր հասել, այն դեպքում, երբ մինչև համավարակը դոլարի փոխարժեքը 480 դրամ էր:
Ապրիլի 7-ից սկսած դրամը սկսել էր կայունացման միտում դրսևորել. արդեն ապրիլի 10-ի դրությամբ՝ դոլարի փոխարժեքը համարյա մոտեցել է նախահամավարակային սահմանագծին: Տարադրամի փոխանական կետերում ապրիլի 10-ին ԱՄՆ 1 դոլարի համար սահմանված առքի գինը 483-485 դրամ էր կազմում, իսկ վաճառքը ՝ 490-493 դրամ:
Դրամի նման վարքագիծը այս պահին, երբ տնտեսությունը գրեթե կանգնած վիճակում է գտնվում, մի տեսակ դժվար երևակայելի է թվում: Չի կարելի բացառել, որ դրամի կայանուցման նպատակով Կենտրոնական բանկը հատուկ գործիքներ է կիրառել: Իսկ նման քայլի անհրաժեշտությունն իրականում կար, որովհետև դրամի շարունակական արժեզրկման և դոլարի թանկացման պարագայում ներքին շուկայում ներկրվող ապրանքների գնաճը շատ ավելի մեծ կլիներ: Բայց գլխավոր պատճառը, հանուն որի անպայման պետք էր կանգնեցնել դրամի անկումն ու դոլարի թանկացումը, գազի գինն է:
Ինչպես հայտնի է՝ Գազպրոմ Արմենիա ընկերությունը օրերս հայտարարել է գազի սպառողական սակագինը 36 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին: Ընկերությունը պատրաստվում է նման հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հաշվի առնելով հանգամանքը, որ սահմանագլխին Հայաստանը գազ է ներմուծում 1000 խմ-ի դիմաց 165 դոլար սակագնով, իսկ դրամի արժեզրկման պատճառով դոլարի փոխարժեքը 480 դրամից հասել է 507 դրամի, ներքին գնի բարձրացման հայտը չի կարող անտեսվել: Ընդ որում, մինչ հեղափոխությունը Հայաստանը 1000 խմ գազի դիմաց սահմանագլխին վճարում էր 150 դոլար: Ռուսական կողմը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականից սկսած, 15 դոլարով սակագինը բարձրացրեց:
Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ Հայաստանին մատակարավող գազի գինն իջեցնելու հարցով: Սակայն դատելով բանակցային գործընթացի վերաբերյալ առկա պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվությունից, ռուսական կողմը չի պատրաստվում իջեցնել գազի սակագինը: Ի դեպ, 2019 թվականին, երբ ռուսական կողմը Վրաստանի սահմանագլխին Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացրեց, գազի ներքին սպառողական գինը չփոխվեց: Այն ժամանակ Գազպրոմ Արմենիան, կառավարության հետ բանակյցությունների արդյուքնում համաձայնվեց գազի գնի բարձրացումը չեզոքացնել ներքին ծախսերի կրճատման կամ արդյունավետության բարձրացման հաշվին:
Կառավարությունում հասկացել են, որ պաշտոնական Մոսկվան չի պատրաստվում գազի գինն իջեցնել: Իսկ նման պայմաններում Գազպրոմ Արմենիա ընկերության հետ լեզու գտնելու և գազի գինը ներքին շուկայում չբարձրացնելու միակ ճանապարհը գոնե դոլարի փոխարժեքը նախահամավարակային սահմանագծի վրա պահելն է: Հենց այս հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի իշխանությունը կարծես թե գնացել է ֆիքսված փոխարժեքի քայլին: Իսկ դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա՝ քննարկման առանձին թեմա է:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1816 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am