Ի՞նչ «հասկացրեց» Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին․ Բորիս Մուրազի. տեսանյութ/

Հակոբ Ճաղարյանը պետք է առավել մանրամասնի՝ ինչ է նշանակում քաղավիացիայի ոլորտում կան հակապետական մոտեցումներ: Եթե կան նման մոտեցումներ, ով ուզում է լինի, պետք է քրեական գործ հարուցել ու պատասխանատվության ենթարկել: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը, իսկ երեկ նաև հրավիրվել էր ԱԱԾ:

Փաստաբանի խոսքով՝ նման պատասխանատու հայտարարություններ անելը պետք է ունենա իր հետևանքները, ինչպես, օրինակ՝ այսօր տեսանք, որ նրան հրավիրել են ԱԱԾ. «Չեմ կասկածում, որ Հակոբ Ճաղարյանն ավիացիայի նվիրյալ է, բայց չի կարելի պարզապես դուռը փակել ու գնալ, պետք է բացատրություններ տալ: Այո՛, գիտենք, որ Քաղավիացիան Դանիայից ժամանած տոմսավաճառ մի աղջիկ է ղեկավարել, ու մենք պետք է քաղավիացիայում առկա հակապետական իրավիաճակի քրեաիրավական գնահատականը տանք»:

«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի խոսքով՝ Հակոբ Ճաղարյանը հնարավորինս կոռեկտ է արտահայտվել. «Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև կարծես՝ կոնֆլկտ կար, երբ Հակոբ Ճաղարյանն ուզում էր ազգային ավիացիան զարգացնել, իսկ Տաթևիկ Ռևազյանը Հայաստան բերեց էժան ավիատոմսերով ավիափողադրողների»:

Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «լռությունից» ու ֆոբիաներից՝ Տիգրան Աթանեսյանն ասել է. «Ովքեր ընտրել են, թող իրենք էլ վայելեն իրենց ընտրությունը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա պատասխանատվություն: Իհարկե, ամոթ է Հայկ Մարությանի պահվածքը, բայց կարող է հրաժարական գրել ու հեռանալ, նրանից ավելի լավ թեկնածուներ կան»:

Բորիս Մուրազին համակարծիք է այն տեսակետի հետ, որ Հայկ Մարությանից երկրում գուցե ավել լավ թեկնածուներ լինեն, բայց արդյոք ՔՊ վարչությունում կան. «Իշխող թիմում կա՞ ավելի լուրջ գործիչ, քան Հայկ Մարությանը: Էդ ի՞նչ մի կադրային հզոր բազա ունեն, որ կարող են ընտրել: Կարող էր ավելի վատ լինել, ու մեր քաղաքապետը լիներ Գարիկ Սարգսյանը»:

Հաղորդման վերջում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ուղերձին, Տիգրան Աթանեսյանն ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք պատահական կամ էլ ձանձրույթից չի խոսում: Ունենք ինֆորմացիայի պակաս, որպեսզի հասկանանք՝ ինչ էր ուզում ինքը ասել»:

Տիգրան Աթանեսյանի համար անհասկանալի է՝ ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ անում Ռոբեր Քոչարյանին՝ պահպանել պետական այրի ձիրքը:

Բորիս Մուրազին էլ կարծում է, որ պետք է այդ հայտարարության մեջ ուշադրության արժանացնել այն, որ այնտեղ ոչ մի տեղ նշված չէ Նիկոլ Փաշինյանի անունը, բայց խոսվում է Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի մասին. «Կարծում եմ՝ այս կոչով Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի շուտ հարվածեց Նիկոլ Փաշինյանին, քան՝ աջակցեց»

Ըստ Բորիս Մուրազիի՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարություններում խոսում է վիրուսի նահանջի մասին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կոչով, ըստ այս իշխանության՝ խուճապ է տարածում՝ նշելով պատերազմական դրության մասին:

 

դիտվել է 4589 անգամ
Լրահոս
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահը 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր Գրիգորյանը ձերբակալվել է Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ» ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ» Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի վարչաբենդն այլեւս չի՞ գործում. «Հրապարակ» Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ» Մարտուն Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ» 2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ» Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am