Ժամանակն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն. ԵԱՀԿ Մինսկի խումբ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրյուն ամբողջովին համվատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությանը: Վերջին բռնությունների լույսի ներքո եւ շփման գծում լարվածությունը անհապաղ թուլացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ մենք համոզված ենք, որ հասունացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պահը: Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հաջորդ շաբաթ Վիեննայում այդ հանդիպման կազմակերպմանը: Նրանց hիմնական խնդիրն է լինելու վերահաստատել հրադադրի ռեժիմը եւ հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Բանակցություններում չի կարող արձանագրվել որեւէ առաջընթաց, եթե բռնությունները շարունակվեն, եւ չի կարող լինել խաղաղություն, եթե բանակցություններ չլինեն»,-ասված է քիչ առաջ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ:
