ԵԱՀԿ-ի ակտիվությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում կարևորում ենք. Մամեդյարով
Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը հայտնում է,որ Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, Անվտանգության և զարգացման քաղաքականության վարչության պետ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կարծիքների փոխանակման ընթացքում խոսել են Ադրբեջանի և Գերմանիայի, Ադրբեջանի և Եվրամիության, էներգետիկ համագործակցության, TAP և TANAP նախագծերի, տնտեսական համագործակցության, հայ-ադրբեջանական հակամարտության, միջազգային և այլ հարցերի շուրջ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակի մասին խոսելիս՝Մամեդյարովը հայկական կողմին մեղադրել է «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների կատարման մեջ», Հայաստանին մեղադրել «սադրիչ հայտարարություններ անելու մեջ»: Մամեդյարովը կարևորել է ԵԱՀԿ-ի ակտիվությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում ու հույս է հայտնել, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կարող է ունենալ իր ներդրումը:
