Ցուցադրվել է ոսկե Nissan GT-R՝ 1 միլիոն դոլար արժողությամբ
Automechanika Dubai 2016 ավտոմոբիլային ցուցահանդեսում ներկայացրել են իր տեսակի մեջ միակ Nissan R35 GT-R մոդելը, որը պատրաստվել է պատվերով եւ ստացել Godzilla անունը:Այն պատված է ոսկու փայլ նմանակող ներկով: Ինչպես հայտնել է Luxurylaunches-ը, ավտոմեքենայի գինը մեկ միլիոն դոլար է:
Դրա կապոտի տակ 3,8-լիտրանոց V6 շարժիչ է՝ 545 ձիուժ հզորությամբ: Ավտոմեքենան առայժմ ոչ ոք չի գնել, բայց այն պատրաստողների խոսքով՝ արդեն մի քանի հարցումներ են ստացվել Էմիրությունների հարուստ բնակիչներից, որոնք հայտնի են թանկարժեք մետաղի նկատմամբ իրենց սիրով:
