Մամեդյարովն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ խնդիրը
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է,որ Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ,որի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ադրբեջանի և Գերմանիայի միջև համագործակցման ներկայիս վիճակի և հեռանկարային զարգացման, հայ-ադրբեջանական հակամարտության, միջազգային և այլ հարցերի շուրջ: Մամեդյարովը Շտայնմայերին մանրամասն տեղեկացրել է առաջնագծում առաջացած վերջին լարվածության, «Հայաստանի զինված ուժերի սադրանքների և հայկական կողմից ծանր հրետանիով քաղաքացիական բնակչությանը գնդակոծելու մասին»: ԼՂ հակամարտության լուծման համար առաջին հերթին «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական բռնազավթված տարածքներից, վերջ տրվի բռնազավթմանը և սկսվի քաղաքական գործընթաց»,հայտարարել է Մամեդյարովը:
