Ամերիկյան ՀՀՊ համակարգերը չեն սպառնում Ռուսաստանին
Газета-ն գրում է,որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը հայտարարել է, որ Եվրոպայի երկրներում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի խաթարում նրա ռազմավարական պոտենցիալը, «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերն ուղղված են բալիստիկ հրթիռների սպառնալիքի դեմ, որոնք տեղակայված են եվրատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս:«Դրանք չեն կարող խաթարել զսպան միջոցների ռուսական ռազմավարական պոտենցիալը»: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դա բազմիցս բացատրել են Ռուսաստանին»: Նա նկատել է, որ Ռուսաստանի զգոնությունը Եվրոպայում տեղակայված ՀՀՊ համակարգերի առնչությամբ հիմնավորված չէ:
