Սենատը քվեարկել է նախագահի իմփիչմենթի օգտին
Reuters-ը հայտնում է ,որ Բրազիլիայի Սենատը ավելի քան 10 ժամ տևած քննարկումներից հետո կողմ է քվեարկել գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթին, որին աջակցել է Սենատի 81 անդամներից 41-ը: Այսպիսով, Բրազիլիայի նախագահը 180 օրով կհեռացվի պաշտոնից: Նրա ճակատագիրը վերջնականապես կվճռվի, եթե խորհրդարանականների երկու երրորդը քվեարկի իմփիչմենթի օգտին: Բրազիլիայի ընդդիմությունը Ռուսեֆին մեղադրում է հարկային խախտումներին մասնակցության և իր վերընտրման նպատակով պետական միջոցների օգտագործման համար: Ռուսեֆը հերքում է բոլոր մեղադրանքները:
