Լևոն Հայրապետյանին ազա՞տ կարձակեն

«Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը օր օրի վատանում է։ Երեկ «Հայկական ժամանակ»-ի  մի քանի հարցերին պատասխանեց «Ազատություն Լևոն Հայրապետյանին» ակցիայի նախաձեռնողներից Արմեն Մկրտչյանը։ - Արմեն, ի՞նչ տեղեկություններ ունեք Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին։ - Վերջին տվյալներով, նրա առողջական վիճակը շարունակում էր ծանր մնալ, որևէ դրական փոփոխություն չկա, բայց հիմա, մեր ունեցած տեղեկություններով, որոշակի բուժօգնություն ստանում է։ Նման առողջական վիճակով, սակայն, բանտային պայմաններում պահելն անհնար է, իրեն կոնկրետ հիվանդանոցային պայմաններ են անհրաժեշտ ու ամենժամյա հսկողություն բժիշկների կողմից, ինչը բանտային պայմաններում անհնար է։ - Այնուամենայնիվ, խցում բժիշկների հսկողության ներքո՞ է գտնվում։ -Վերջին տվյալներով, ինքը նախնական խցային պայմաններից ավելի դրական պայմաններում է ու բժշկական որոշակի օգնություն ստանում է, բայց դա բավարար չի, և այն մի շարք հիվանդությունները, որոնք առկա են իր մոտ, կոնկրետ հոսպիտալացում է պահանջում ու կոնկրետ 24-ժամյա հսկողության անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական միջամտություններով։ - Իսկ տեղյա՞կ եք՝ Հայրապետյանի պաշտպանը դիմե՞լ է ՌԴ պատկան մարմիններին, որ իր պաշտպանյալին հոսպիտալացնեն։ -Բնականաբար, կալանավորման առաջին օրվանից փաստաբանները դիմել են համապատասխան ծառայություններին, ներկայացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, բայց այդ ամենը հաշվի չի առնվել, այս ընթացքում Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը մի պահ կտրուկ վատացավ, դա ևս այն ժամանակ այդքան էլ հաշվի չառնվեց։ - Քրեական գործի հետ կապված ի՞նչ նորություններ կան, նրա պաշտպանը բողոքարկե՞լ է դատարանի վճիռը։ - Ճիշտն ասած, իրավական մասերին ծանոթ չեմ, բայց գործին որքանով ծանոթացել ենք, ակնհայտ շինծու քրեական գործ է ու կարծում եմ շատ շուտով Աստծո կամոք Լևոն Հայրապետյանը ազատության մեջ կլինի, որովհետև այդ աստիճանի առանց փաստերի գործը չեմ կարծում, որ երկար շարունակվի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am