12,2 մլրդ դոլարի համախառն արտաքին պարտք, որը դեռ ավելանալու է

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) վերլուծություն է ներկայացրել, որտեղ անդրադարձել է Հայաստանի համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դինամիկային:

Վերլուծության համաձայն՝ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11,8%-ով 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019թ.ին 2018թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 338.7 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 5.43 մլրդ ԱՄՆ դոլար:
Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 618.8 մլն ԱՄՆ դոլարով ՝ կազմելով 3.13 մլրդ ԱՄՆ դոլար:
Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների և այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018թ.-ի ցուցանիշին գերազանցում է 280.48 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:
ՀՀ մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 109.3 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:
Կենտրոնական բանկի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ` կազմելով 617 մլն ԱՄՆ դոլար:
Այսպիսով` դիտարկվող ժամանակահատավածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11.8%-ով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44.5%:
ՏԶՆԿ-ն նաև կանխատոսում է, որ Հայաստանում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների և տնային տնտեսությունների եկամուտների վրա: Դրամի արժեզրկումը ևս (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) ԱՄՆ դոլարի հանդեպ կարող է ընկերություններին և տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով: <<Սա իր հերթին բացասաբար կազդի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի և ծավալների աճ: Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաև ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը>>,- նշված է ՏԶՆԿ զեկույցում:
Պետք է նկատել, որ ներկայացված դեռևս լավատեսական կանխատեսումները կարող են փոփոխվել: Արտաքին պարտքի սպասարկումը ներքին պարտքի ավելացման հաշվին, ինչ-որ պահից սկսած կարող է այլևս անհնար դառնալ, որովհետև իրականում պարտքի ներքին ռեսուրսները բավականին քիչ են: Պետության թողարկած պետական պարտատոմսերն առանց այդ էլ մեծ պահանջարկ չունեն, կորոնավիրուսի հետևանքով դրանք ավելի անհրապույր դառնալու ռիսկի առաջ են կանգնած: Դեռևս չկան հստակ կանխատեսումներ, թե որքան է լինելու Հայաստանի տնտեսության իրական վտանգը: Դրանով պայմանավորված, եթե պետական բյուջեի հավաքագրումները հնարավոր չլինի ապահովել, ապա կառավարությունը ստիպված կլինի արտքին պարտքի նոր աղբյուրներ փնտրել` ինչպես արտաքին պարտքը սպասարկելու, այնպես էլ բյուջեով նախատեսված նվազագույն պարտավորությունները կատարելու` աշխատվարձերն ու թոշակները վճարելու համար:

Հայկ Դավթյան

դիտվել է 5554 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am