Չփորձեք նման քայլեր կատարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Դուք դեռ պատասխան եք տալու․Գրիգոր Գրիգորյան (video)
Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մարտի 20-ին հրապարկել է հրատապ սկզբունքները: ԵԽ-ն գտնում է, որ
պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները, գործողությունները չեն կարող արվել մարդու արժանապատվության հաշվին, սահմանափակումները պետք է լինեն համաչափ և այլն։
ՄԱԿ-ից ևս նման կոչեր են հնչում, որպեսզի բոլոր երկրները փոխեն իրենց երկրի կալանավորներից շատերի խափանման միջոցը:
Թեմայի շուրջ, այսօր «Հայելի» ակումբում խոսել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:
