Ռոբերտ Քոչարյանին այս անգամ խորհուրդ եմ տալու չհրաժարվել Փաշինյանի դեմ հայցադիմումից. Հայկ Ալումյան (video)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի բացառում պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ քաղաքացիական հայցի հետ կանչի հնարավորությունը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասածից հրաժարվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայկ Ալումյանը:
