Ինչ են քննարկել Սաուդյան Արաբիայի թագավորը և Էրդողանը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող թեմաներին, հայտնում է SPA-ն: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարաբերությունները նեկայումս վերելք են ապրում: Անցած ամսին նրանք ստորագրել են երկկողմանի կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու մասին փաստաթղթի արձանագրությունը:
