ԱՄՆ-ն հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի հետ
RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն ԴԱԻՇ-ից Պալմիրան պաշտպանելու հարցում չի պլանավորում համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ մասին մայիսի 11-ին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Ինչ-որ ժամանակի ընթացքում մենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Իրաքի և Սիրիայի երկնքում լարվածության թուլացման հարցով շփվել ենք: Սակայն, այդ խորհրդակցությունները չեն հասել որևէ ռազմական համագործակցության: Եվ ես չեմ սպասում, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է նա: Սակայն նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ ԴԱԻՇ-ը գրավի այդքան կարևոր պատմական քաղաքը:
