10 մատնահետքերով նախնական գրանցման համակարգ 5 մլն. դոլարով թանկ է
<<Հրապարակը>> գրում է.<<ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծված ԸՕ մշակումների հանձնաժողովը նախօրեին քննարկել է ՄԱԿ-ի մասնագետների ներկայացրած էլեկտրոնային համակարգի տարբերակները, որոնցից մեկը պետք է ընդունվի ԸՕ նախագծում։ Հանձնաժողովում ներկայացված են կառավարությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը: ՀԱԿ-ն ու քաղհասարակության ներկայացուցիչները կողմ են եղել 10 մատնահետքերով նախնական գրանցման համակարգին, որը հնարավորություն կտա կանխել այլ մատով ուրիշ տեղամասում 2-րդ անգամ քվեարկությունը եւ որը կիրառվել է Ղրղզստանում ու հուսալի է ընտրակեղծիքների կանխման տեսակետից։ ԲՀԿ-ն հավանություն չի հայտնել այդ տարբերակին, այլ կողմ է եղել իշխանության՝ 1 մատնահետքով գրանցմանը։ Առաջին համակարգը 5 մլն. դոլարով թանկ է, քան մեկ մատնահետքով համակարգը, որի համար մոտ 7 մլն. դոլար է պահանջվում>>:
