Հայկ Մարության ու Արմեն Սարգսյան, Ձեր ֆոբիաների մասին շատ լավ գիտենք.թաքնվել եք Ձեր աթոռների տակ.Սոնա Աղեկյան (video)

Շատ ցավալի է, որ Հայաստանի ղեկավարն այնքան պարապ է, որ նստում ու պատասխանում է ամենաշատ լայքեր հավաքած հարցերին։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Երևանի այլընտրանք» հկ ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին նախաձեռնությանը, որով վարչապետը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ լայքեր հավաքած ձայներին։

Ըստ Սոնա Աղեկյանի՝ նման քայլը զրոյական նշանակություն ունի, քանի որ նման մոտեցմամբ հարցերին պատասխանելը որևէ հարց չի լուծելու՝ մանավանդ արտակարգ դրության պայմաններում։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Առողջ հանրություն» հկ նախագահ Մարինա Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը շոու է․ «Ինչպես երկու տարի առաջ այս իշխանությունը շոուով եկավ իշխանության, այդպես էլ հիմա մարդկանց համար ապահովում է տեսարաններ, ոչ թե գործ։ Ես կարծում եմ, որ մենք վերջին երկու տարում չունենք երկրի ղեկավար»։

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ մենք այնպիսի վիճակում ենք, որ «Նիկոլ Փաշինյանի նման խեղկատակը» չի կարող այլևս մեր երկրի ղեկավարը լինել․ «Նիկոլ Փաշինյան, քո սցենարիստներն աշխատանքները շատ վատ են, ես քեզ նոր սցենար եմ առաջարկում՝ հաջորդ անգամ լայվ մտնելիս կարող ես նետ ու աղեղ ունենալ»։

Մարինա Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ այսօր նա կատարում է կորոնավիրուսի տեսչության ավագ գիտաշխատողի ֆունկցիա, ոչ թե երկրի ղեկավարի։

Խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրներին ու կասկածվողներին մեկուսացնելու ու բուժում տրամադրելու Կառավարության ձեռնարկած քայլերից՝ Մարինա Խաչատրյանն ասել է․ «Մարզահամերգային համալիրում հատուկ քայլեր են ձեռնարկում, որպեսզի վարակակիրների կամ էլ կասկածվողների թվի շատանալու դեպքում շատերին տեղափոխեն այնտեղ, բայց այստեղ հարց է առաջանում՝ այդ 14 մեկուսացած օրերի ընթացքում այդ քաղաքացիներն ինչպե՞ս են հոգալու իրենց հիգիենայի տարրական կանոնները»։

Ըստ Մարինա Խաչատրյանի՝ այստեղ վտանգ կա, որ կարող է այդ քաղաքացիներից ոմանք այլ վիրուսներ էլ կրեն։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանավորներից շատերին ազատ արձակելու, իսկ շատերի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությանը, Սոնա Աղեկյանը նշել է․ «ՔԿՀ-ներում մենք ունենք կալանավորված անձինք, ովքեր գտնվում են թիրախային գոտում։ Սակայն տեսնում ենք, որ այսօր շարունակում է կալանքի տակ մնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը բոլոր չափանիշներով համապատասխանում է կորոնավիրուսի համավարակի թիրախային խմբի չափանիշներին»։

Ըստ Սոնա Աղեկյանի՝ այս պահին մեր երկիրն այն վիճակում է, որ մեզ անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանի նման առաջնորդ։

Մարինա Խաչատրյանն էլ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին հիշել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն ու հասկանալ՝ ինչպիսի ղեկավար ենք ունեցել, ով այսօր կալանքի տակ է։

դիտվել է 2013 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am