Նոր պատերազմի հրամայականը

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջացած էյֆորիան կամաց-կամաց իր տեղը զիջում է հանրային հիասթափությանը: Այդ էյֆորիայի հիմքում հասարակական համախմբվածությունն էր, Լեռնային Ղարաբաղը, Ղարաբաղով` նաեւ Հայաստանը պաշտպանելու մղումը, այդ մղման արդյունքում՝ սահմանին կանգնած զինվորների իսկական հերոսությունները: Ինչպես այդ օրերին ասում էին գրեթե բոլորը, այդ էյֆորիան, էներգիան բացառիկ շանս էր բոլորի, բայց առաջին հերթին՝ իշխանության համար` նախկին արատավոր գործելակերպը դադարեցնելու, իսկապես սթափվելու համար: Իշխանությունը կարող էր եթե ոչ՝ կտրուկ քայլերով, ապա՝ գոնե համապատասխան ազդակներով ցույց տալ, որ պատրաստ է փոփոխություններ կատարել ներքին կյանքում` տնտեսական մենաշնորհների վերացման, ստվերային տնտեսության իրական` խոշորների հաշվին կրճատման, ներքաղաքական հարաբերությունները, քաղաքական օրակարգը ճղճիմ մակարդակից բարձրացնելու ուղղությամբ: Իշխանությունը կարող էր վերջապես` զգալով հասարակության աջակցությունը, վերականգնել արժանապատիվ հարաբերություններն առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, դուրս գալ ստորադասի, կցորդի կարգավիճակից: Այդ ուղղությամբ ապրիլյան առաջին օրերին կոնկրետ քայլեր կատարվեցին, հնչեցին համապատասխան հայտարարություններ, որոնք, թվում էր` հիմք են դառնալու արտաքին քաղաքականության վերանայման, իրական վերանայման ու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար: Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի օր, եւ Ռուսաստանից ունեցած օրգանական վախը վերագտավ իր տեղը Հայաստանի իշխանությունների ու ոչ միայն՝ իշխանությունների, նաեւ շատ ընդդիմադիրների հոգիներում ու մտքերում, տեղ գտավ այնքան, որ սկսեցին համարյա Ռոգոզինին կրկնող հայտարարություններ անել` կրկնելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն արդարացնող բարբաջանքները:Իշխանությունը բացառիկ շանս ուներ ապրիլի սկզբին առաջացած էյֆորիան պահպանելու եւ էմոցիոնալ այդ հոգեվիճակը կառուցողական հուն տեղափոխելու համար, բայց այդ շանսը կարող է կորցնել վերջնականապես՝ հեշտությամբ ու միանգամից, առանց աչք թարթելու: Հասարակությունը տեսավ ու լսեց, մտածեց ու զգաց, որ մինչ ինքը համախմբվեց նվիրական գաղափարի շուրջ, իշխանությունը` առանձին անհատներով ու ամբողջության մեջ, համախմբվեց հանրությունից պաշտպանվելու, հանրությունից կտրված իր դիրքն ու հանրության հաշվին կուտակված հարստությունը պահպանելու բնազդային վախի շուրջ:Հանրությունը տեսավ ու լսեց, մտածեց ու հասկացավ, որ սեփական զավակների կյանքի գնով կարողանալով արժանի հակահարված հասցնել արտաքին թշնամուն, անզոր է ներքին թշնամու դեմ: Հասարակությունն իր զավակների կյանքի գնով հաղթեց մարտի դաշտում, բայց նրանից հերթական անգամ խլվեց հաղթանակը:Պատերազմը բացահայտեց հայ հասարակության համար մեկ այլ պատերազմի անխուսափելիությունը: Թե ե՞րբ դա տեղի կունենա, կախված է հասարակությունից, քանի որ պատերազմը բացահայտեց նաեւ, որ հասարակությունը Հայաստանում պատասխանատու միակ սուբյեկտն է` մնացած բոլոր սուբյեկտների, առաջին հերթին` պետության բացակայության պայմաններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am