Մորքուր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում. պատգամավորը տհաճ միջադեպի մեջ է ընկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերջերս տհաճ միջադեպի մեջ է ընկել: Նա վերադառնալիս է եղել Երեւան, երբ «Զվարթնոց» օդանավակայանում մոտեցել է Թեհրանից ժամանած մի աղջիկ եւ անգլերենով հարցրել տաքսու գները: ՀՀԿ-ականը մի տաքսու վարորդից ճշտել է գինը, եւ փոխանցել՝ «6 հազար դրամ»: Աղջիկը շարունակել է այլ տաքսի որոնել, ինչը շարժել է պատգամավորի հետաքրքրությունը, նրա ու տաքսիստի միջեւ լեզվակռիվ է սկսվել: Տաքսիստը հորդորել է. «Մորքուր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում»։ Եսայանը վրդովվել է, տեղեկացրել, որ ոչ թե շարքային «մորքուրի» հետ գործ ունի, այլ ԱԺ պատգամավորի: Վիճաբանությանը խառնվել են նրա ամուսինն ու վարորդը, եւ Եսայանը «փախցրել» է ագահ տաքսիստի կլիենտին՝ աղջկան ու նրա հորն իրենց մեքենայով տեղափոխելով: Պարզվել է՝ տաքսիստը 20 հազար դրամ է պահանջել մինչեւ Իսակովի պողոտա՝ ավտոկայան հասցնելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
