Նիոլ Փաշինյանը ծանր կացության մեջ է. ով ինչով կարող է, թող օգնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածել է, որ իր սին հեթիաթներն ու լափշաները դեռ հետաքրքրում են մի քանի հազատ մարդու ու որոշել էր լայվ մտնել, պատասխանել ամենաշատ լայք հավաքած գրավոր հարցերին ու նոր հանճարեղ մտքերով գրգռել առանց այն էլ կարանտինային ռեժիմից դյուրագրգիռ դարձած քաղաքացիների նյարդերը: Նախեւառաջ, որ Փաշինյանն այլեւս քչերին է հուզում, ոմանք փաստեցին նրա ուղիղ եթերի հետորդների քանակը ֆիքսելով, իսկ ցուցանիշներն, իսկապես, խայտառակ էին, ինչպես պետության բոլոր ոլորտներում արձանագրումները: Ըստ այդմ՝ մարդկանց մի քանի անգամ ավելի շատ է հետաքրքրում ինչ-որ անհայտ, առողջական մտավոր խնդիրներ ունեցող Ջոնի Բորջոնի ֆեյսբուքյան օգտատիրոջ անտաղանդ համերգը, քան երկրի վարչապետի օնլայն ասուլիսը:
Եւ, ուրեմն, պարզվում է՝ մեր հարգարժան ժողվարչապետի եւ իր ընտանիքի վրա հայտարարված կարանտինը մի շարք զրկանքներ է բերել ու վարչապետը սրտնեղած հույս է տալիս քաղաքացիներին, թե մի տնից չենք , մի հալի ենք: <<Եթե ձեզ համար հիմա դժվար է և ձեր կարիքներն իմ մտքում են, չեմ թաքցնի, որ իմ համար նույնպես դժվար է, բայց ես այդ ամեն ինչին դիմանում եմ այնպես, ինչպես դուք եք դիմացել 30 տարի շարունակ ամենատարբեր զրկանքների, ամենատարբեր պրոբլեմների ամենատարբեր անարդարությունների և ամենատարբեր փորձությունների», ասում է նա: Ինչ խոսք դիմանալու չի, բայց մեր կամային վարչապետն ու յուր ընտանիքը դիմանում են: Հե՞շտ է շուրջ մեկ ամիս շուրջերկրյա ճանապարհորդություններից զրկվել, հե՞շտ է թանկարժեք խանութներից, վարսավիրանոցներից, կամ ռեստորաններից չօգտվելը, հեշտ է բյուջե չմսխելը, նոր մեքենաներ չգնելը, հավատացեք, այս կորուստն ավելին է, քան հանապազօրյա հացի խնդիրը: Այնպես որ մեր հազարավոր քաղաքացիներ, օրավարձով աշխատող մարդիկ, ովքեր այս օրերին գործազուրկ են դարձել եւ նրանց ընտանիքը հանապազօրյա հացի խնդիր ունի, թող սսկվեն, ու օրինակ վերցնեն մեր վարչապետից, թե ինչպիսին պիտի լինի իսկական հայրենասեր քաղաքացին, երբ երկիրը ճգնաժամի մեջ է: Փաշինյանն այնքան է կտրվել իրականությունից, որ բացահայտ ծաղրեց այլոց բարեգործությունը: Ասաց, թե հրահանգել է բարզեն բարեգործներից մեկի պարկի տարողությունը եւ պարզվել է, որ ընդամենը 3 հազար դրամի սնունդ է եղել: Այստեղ են ասում՝ կուշտն ինչ իմանա, սովածի հալը… Փաշինյանը միգուցե այնքան է տրվել ճոխ կյանքին, որ կարծում է, թե այդ գումարով ոչինչ առնել հնարավոր չէ, բայց հավատացեք պարոն վարչապես, հացից զրկված տանն այդ օգնությունն էլ է մեծ բան: Հասկանալի է, որ խոսքը Ծառուկյանի բաժանած տոպրակների մասին է: Բայց ի՞նչ կապ ունի բարեգործության չափը, թող ձեր սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանն էլ նույն չափի բաժաներ, ոչ թե բոլոր իրավիճակները հարմարեցնեիք նրա շահերին եւ օգուտից բացի մի 3 լումայի վնաս չկրեր: Մի բան փաստ է, որ պետության համար ճգնաժամային իրավիճակներում Նիկոլ Փաշինյանին առավել քան հետաքրքրում է քաղաքական շահերը եւ այս քայլով փորձում է նսեմացնել Ծառուկյանի քայլը: Որ ստեղծված իրավիճակում վարապետին առավել քան այլ շահեր են հետաքրքրում,վկայում է նաեւ նրա կոչը, թե դիզլայք արեք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց գրածները չեք հավանում: Նրան հարցնում էին իր մասին քննադատական լուրեր տարածած լրատվամիջոցների մասին: Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող վարչապետը հակաժողովրդական ավանդույթներ է ձեւավորում ու շարունակում մամուլը համարել իր թիվ մեկ թշնամին:
Իսկ ամենազավեշտալին, անշուշտ, գործող ԱԺ-ին իր գնահատականն է: Փաշինյանն ասում է, որ պառլամենտի հիմքում ընկած է խոսել բառը եւ բնական է, որ պատգամավորները պետք է խոսեն այնտեղ: Իհարկե, միգուցե կարելի էր ավելացնել, որ ոչ միայն խոսեն, այլ ինչ անհեթեթություն ասես դուրս տան, իսկ թե ով պետք է գործ անի, դա որեւէ մեկին չի հուզում: Կարեւորը, որ Ադրբեջանն արդեն մեր պառլամենտի բարձր որակի մասին իր գնահատականը տվել է, ասելով, որ իրենց երկրին էլ է հարկավոր երիտասարդներից ձեւավորված ուժեղ պառլամենտ: Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հիշեց այդ գնահատականը՝ ասելով, թե դրանից բարձր գնահատական չ կարող լինել: Փաստորեն, Փաշինյանի համար ՀՀ քաղաքացիներից առավել կարեւոր է ադրբեջանցիների կարծիքը:

Անի Սահակյան

դիտվել է 6563 անգամ
Լրահոս
Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am