ԴԱԻՇ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Բաղդադում պայթյունների շարքի պատասխանատվությունը, հայտնում է Al Jazeera-ն: Գործակալության տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունեցել 4 պայթյուն: Դրանցից մեկը տեղի է ունեցել գեղեցկության սրահի մոտ` քաղաքի խիտ բնակեցված շրջանում, զոհվել է 61 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը: Նշվում է, որ ահաբեկչության զոհերի մեծ մասը եղել են կանայք: Ավելի ուշ տեղի է ունեցել ևս 3 պայթյուն, որոնց արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 27 մարդ:
