ՌԴ կառավարությունը հավանություն է տվել
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել մաքսային ոլորտում Իրանի հետ համագործակցության և մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության նախագծին: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին: Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագիրն ապահովում է մաքսային ընթացակարգերի պարզեցումը, տեխնիկական աջակցության մատուցում, պաշտոնատար անձանց կողմից փոխանակման այցեր, տեղեկատվության և փորձի փոխանակում: Բացի այդ կողմերը պայմանավորվել են փոխանակել տեղեկատվություն մաքսային իրավախախտումների դեմ պայքարի նոր մեթոդների վերաբերյալ:
