Ադրբեջանում չի գործի բանակից տարկետման իրավունքը
Ադրբեջանում մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների համար այլեւս չի գործի բանակից տարկետման իրավունքը։ Այս մասին ասել է երկրի խորհրդարանի գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի ԳԱԱ փոխնախագահ Իսա Հաբիբբեյլին, փոխանցում է Trend-ը։ Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների համար բանակից տարկետման իրավունք ստանալու մասին կետը հանվել է «Գիտության մասին» օրինագծից։ Հաբիբբեյլիի խոսքով՝ որոշումը կայացվել է Ղարաբաղի զորքերի հետ շփման գծում լարվածության աճի պատճառով։
