Մահմուդ Ահմադինեժադը կարող է կանգնել դատարանի առջև
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է նախաձեռնել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության գործողությունների դատական հետաքննություն, որոնք հանգեցրել են ամերիկյան բանկում երկրի ակտիվները պաշտպանելու անընդունակությանը: Ելույթ ունենալով Իրանի Քերման նահանգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ռուհանին հայտարարել է, որ ստեղծելու է աշխատանքային խումբ, որը զեկույց կպատրաստի Իրանում երկու միլիարդ դոլարի իրանական ակտիվների առգրավման շուրջ: Իրանցի պաշտոնատար անձինք պնդում են, որ ամերիկյան բանկում իրանական ակտիվների առգրավման պատճառը դոլարով ամերիկյան արժեթղթեր գնելու մասին երկրի նախկին կառավարության որոշումն է: Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել էր, որ Իրանն իր սառեցված ակտիվներից 2 միլիարդ դոլարի փոխհատուցում է վճարելու 1983 թվականին Բեյրութում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 241 ամերիկացի ծովային հետևակայինների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում պայթյունի հետևանքով զոհված 19 ամերիկացի զինծառայողների հարազատներին:
