Իսկ նախարարին «փոխարինիչ» չկա՞

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն արտակարգ դրության պարետատան մամուլի կենտրոնում պատասխանելով հարցին, որ հատիկավոր սննդամթերքը թանկացել է, մասնավորապես՝ ոսպն ու հնդկաձավարը, ասել է. «Մենք տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրանց փոխարինիչները»:

ՀՀԿ-ի իշխանության օրոք՝ 2017 թվականին, շատերն են հիշում նախատոնական խայտառակ գնաճի ժամանակ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ աղքատներին հետևյալ լուծումներն էր առաջարկել. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Իսկ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ հայտնագործություն է անում. «Թանկացումը բերում է նրան, որ աղքատը ինքնակամ հրաժարվում է թանկացած ապրանքներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»։

Հիշում ենք նաեւ, թե այդ պատգամավորների սկանդալային արտահայտություններն ինչ աղմուկ բարձրացրեցին, այդ մասին էին խոսում, քննադատում գրեթե բոլորը
ու նախեւառաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով հայտնի ելույթով հեգնում էր իշխանություններին. «Կարագը թանկացե՞լ ա, ժողովո՛ւրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ ա էղել, որ։ ԿԲ նախագահն ասեց, որ գիտությունը պարզել ա, որ կարագը օգտակար ա, բայց գիտությունը գիտե՞ք երբ ա պարզել, որ խառը կանաչին օգտակար ա։ Գիտե՞ք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը։ Ի՞նչ ա էղել` միսը թանկացել ա, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար ա կանաչ սոխը։ Չէ, լուրջ, առանց կատակի` որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ ա կանաչ սոխի օգտակարությունը։ Կամ խոզի միսը թանկացե՞լ ա, է` սխտոր կերեք, ա՛յ ձեր ցավը տնեմ, ի՞նչ եք խառնվել իրար։ Բենզինը թանկացե՞լ ա` մենք էն օրը ցույց տվեցինք. բրթե՛ք ձեր ավտոները, ինչ ա, ուժներումդ բան, թևերիդ մեջ ուժ չկա՞։ Համ էլ ֆիթնես ա, լավ ծառայություն ա»։

Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով սննդամթերքի գներն ընդհանրապես, ոսպինն ու հնդկաձավարինը, մասնավորապես, աննախադեպ աճել են: Եւ ինչ է առաջարկում նախկիններին անխնա հեգնող, այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Այո-այո, ճիշտ նույնը, ինչն անում էին նախկինները, կնշանակի, որ ներկաներն ապավինում են նախկինների հաջողված փորձին: Նախարարից առաջ էլ վարչապետ Փաշինյանն էր խորհուրդ տալիս հպարտ քաղաքացիներին ըմբռնումով վերաբերվել ստեղծված իրավիճակին` բնական և տրամաբանական համարելով, որ դեղատները 50 դրամանոց բժշկական դիմակները 250-300 դրամով են վաճառում, որ աճել է նաեւ ալկոգելի գները:

Ու պետք չէ զարմանալ, որ մի քանի որ հետո հեղափոխականներից կարող ենք լսել, որ մահվան դեպքերն էլ են սովորական, եւ որ իրենք դրանով չեն զբաղվում: Ինչպես ժամանակին հայտարարում էր առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանն ասելով. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։ Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Անի Սահակյան

դիտվել է 3582 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am