Ղրղզստանի նախագահը պաշտոնանկ է արել Ազգային գվարդիայի հրամանատարին
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը հրամանագիր է ստորագրել Ազգային գվարդիայի հրամանատար Մելիս Սատբալդիեւին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: «Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւն այսօր` մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, Ղրղզստանի Հանրապետության սահմանադրության 64-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Սատիբալդիեւ Մելիս Դույշենբեկովիչն ազատվել է Ղրղզստանի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից», — ասված է հաղորդագրության մեջ:
