«Մենք դառնալու ենք մի մեծ Հայաստան». ԼՂՀ վարչապետի հետ զրուցել է Արիանա Կաոիլին

Արիանա Կաոիլին զրուցել է ԼՂՀ  վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ պատերազմի և խաղաղության, մեր զինվորների, տնտեսության և արցախցու ոգու մասին: Ի՞նչ է նշանակում՝ լինել չճանաչված պետության վարչապետ: Ո՞րն է Ձեր գլխավոր մարտահրավերը: – Շատ ծանր հարց է, որովհետև միայն «չճանաչվածը» չէ խնդիրը. նաև վերջին ժամանակներս՝ լայնածավալ պատերազմող երկիր է Լեռնային Ղարաբաղը: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակը 1994-ից ի վեր հարկադրում էր մտածել երկու հիմնական ուղղությամբ. առաջինը, բնականաբար՝ ավերված տնտեսության վերականգնումն ու զարգացումն էր հասարակական – քաղաքական նոր պայմաններին համապատասխան, ժողովրդի համար տնտեսական, սոցիալական հեռանկարների ստեղծումն էր: Մյուս կողմից, ամեն վարկյան մտածում էինք, որ պատերազմը կարող է վերսկսվել: Ցավոք, չէինք սխալվում: Նոր պայմաններում հայտնվելով, հետսովետական նոր աշխարհ մուտք գործելով, միաժամանակ մենք զրկված էինք, և առ այսօր էլ նույն իրավիճակն է, միջազգային կառույցների հետ որևէ լեգիտիմ շփումից, չենք կարող մասնակցել միջազգային որևէ գործընթացի, որևէ ծրագրի, քանի որ մենք չճանաչված պետություն ենք: Իրավաչափ հարաբերություններ չունենալով ամրորեն փոխկապակցված, ինտեգրացիոն ակտիվ պրոցեսներ ապրող աշխարհի որևէ կառույցի, անգամ առանձին վերցված պետության հետ, շատ դժվար է տնտեսության զարգացում ակնկալել: Թերևս սա է մեր հիմնական մարտահրավերը, և մենք անընդհատ փորձում ենք լուծումներ գտնել: – Իսկապես, չեք կարող դիմել միջազգային կառույցների, գրանտներ ու վարկեր ստանալ, տնտեսական հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ… Եթե գաղտնիք չէ՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: – Եթե կարճ ասեմ՝ երկու հիմնական ճանապարհ ունենք. այդուամենայնիվ, անձնապես աշխատելով միջազգային կառույցների լիազոր ներկայացուցիչների հետ, ստեղծում ենք տարատեսակ հիմնադրամներ, որոնք միջնորդի դեր են կատարում «միջազգային կառույց – բանկային համակարգ – հիմնադրամ – ծրագրային ֆինանսավորում» շղթայում: Աշխատանքի հաջորդ ուղղությունը, իհարկե՝ Հայաստանն է, և մեր սեփական բնակչությունը, որի հետ և որի համար կառուցում ենք մեր երկիրը: Մեր անկախության տարիներին բազմաթիվ նորամուծություններ ենք փորձարկել հարկային ոլորտում, գործարարության խթանման, ապահով ներդրումային դաշտ ստեղծելու ուղղությամբ: Մի խոսքով՝ ձեռքերս ծալած չենք նստում ժպտում է: – Որո՞նք են ԼՂՀ տնտեսության առջնային կարևորության ճյուղերը: 44359 – Գյուղատնտեսությունը միշտ մնում է որպես լոկոմոտիվ, և այն, հեռանկարում էլ՝ ճիշտ կլինի, որ չկորցնի դիրքերը: Հաջորդը էներգետիկան է, որի վիճակն այսօր բավարարում է մեր արտադրական ու կենցաղային պահանջմունքները, նաև ողջամիտ ծախսերով առաջընթաց ապրելու ռեսուրսն էլ ունի: Եվ հանքարդյունաբերությունը, որ բոլորովին նոր է մեզ համար, և որին մոտենում ենք շատ զգուշորեն ու խնամքով: Մենք նաև խորհում ենք զբոսաշրջության մասին, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, երկու ոլորտում էլ բավարար պոտենցիալ ունենք, սակայն անելիքները շատ են մեր երկրում… – Հնարավոր գտնու՞մ եք էկոտուրիզմի, էկոլոգիական գյուղատնտեսության և հանքարդյունաբերության համադրելիությունը Արցախի նման պստլիկ երկրում: Վտանգներ չկա՞ն արդյոք բնապահպանական տեսանկյունից: – Հանքարդյունաբերությունում ընդամենը երկու – երեք պրոեկտ է աշխատում, որոնք շատ խիստ վերահսկողության տակ են, ինչպես քիչ առաջ ասացի՝ շատ զգուշորեն ու խնամքով են իրականացվում, և համոզված եմ, որ չեն ազդելու գյուղատնտեսության, էկոլոգիական արտադրության վրա: – Ինպե՞ս եք գնահատում բանկային համակարգի գործունեությունը: – Մեկ նախադասությամբ՝ գոհ եմ ընդհանուր աշխատանքից: Բանկային համակարգը առանձնահատուկ ռիսկեր չի գտել Արցախում, վստահություն է ցուցաբերել և լուրջ մասնակցություն ունի մեր տնտեսության զարգազման գործում: Իհարկե միշտ էլ կարելի է դժգոհել տոկոսներից, ժամկետներից, պայմաններից, և սխալ չլինել: Սակայն եթե կարողանում ես համակողմանիորեն գնահատել իրավիճակը, պիտի որ ընդհանուր առմամբ բավարարված լինես համակարգի աշխատանքով: – Ձեռնարկու՞մ եք արդյոք ինչ-որ քայլեր ապահովագրության, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված: – Դեռ ոչ: Ապահովագրական օղակն ընդհանրապես ամենաթույլն է մեր երկրում: Անկեղծ ասած՝ Հայաստանում էլ: Մոտ ապագայում չեմ պատկերացնում դրա վիճակի բարելավումը ոչ ՀՀ-ում, ոչ էլ ԼՂՀ-ում: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ առանց ապահովագրական հզոր համակարգի անհնար է որակական նոր աստիճանի բարձրացնել տնտեսական զարգացումը: – Իհարկե չեմ ասի, թե կրթական բացառիկ համակարգ ունենք, սակայն տաղանդավոր մարդկանց «չկորչելու», նրանց ճանապարհ դուրս բերելու համար՝ բավարար է: Մենք ունենք սեփական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստման առումով հիմնականում օգտվում ենք Հայաստանի ԲՈւՀ-երից և ակադեմիական կառույցներից: Շատ ուսանողներ ունենք նաև Հայաստանի ԲՈՒՀ-երում, և նրանց գերակշիռ մասն ուսումը ավարտելով վերադառնում է ԼՂՀ: – Ինչպե՞ս կարելի է մարդկանց խթանել տեղափոխվել Արցախ ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվելու, նաև այլ ոլորտներում գործունեություն ծավալելու համար: – Դյուրին հարց չէ, մանավանդ այս փուլում: Մենք փորձում ենք նպաստավոր պայմնաներ ստեղծել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավոր բժշկության, այլ ոլորտների ներկայացուցիչների համար: Մասնագետներին գրավելու խնդիրը մեզ համար միշտ առաջնային է: – Իսրայելը փոքր երկիր լինելով, իր զարգացած սփյուռքի հաշվին կարողացավ միավորվել և հզոր տնտեսություն կառուցել: Ըստ Ձեզ՝ ինչու՞ դա Հայաստանի պարագայում տեղի չի ունենում: – Իսրայելն անկախություն է ձեռք բերել 1947-ին, սակայն զարգացում սկսել է ապրել դրանից շուրջ 40 տարի անց՝ 1980- ականներին: Ավելին՝ որակական լուրջ փոփոխությունները սկսվել են 1990- ականներից: Վստահ եմ, մենք էլ քիչ ավելի շուտ՝ մի 10 -15 տարի հետո կունենանք տնտեսական պահանջվող կայունությունը, կվայելենք կայացած Հայաստանը, Սփյուռքի հետ որակապես նոր հարաբերություններն ու նրա ներգրավվածությունը մեր ընդհանուր Հայրենիքի կյանքում:  ԵՐԿՐԻ ԶԻՆՎՈՐԸՊատերազմի վերսկսումը շատերի համար անակնկալ բացահայտումներ արեց Հայաստանում: Պարզվեց, որ 90-ականների մարտական ոգին ոչ միայն պահպանվել, այլև բազմապատկվել է հենց ժողովրդի մեջ, ոչ միայն բանակում: Ինչպես է քաղաքացիական բնակչության տրամադրվածությունը Ղարաբաղում: – Հոգեբանական առումով այդ հասկացությունը՝ քաղաքացիական բնակչություն, Ղարաբաղում չկա ¥ժպտում է¤: Բոլորն են իրենց զինվոր համարում: Զինվորների ոգին գալիս է նրանց ծնողներից, ընտանիքներից, դաստիարակությունից: Իհարկե, կա նաև հպարտ ու համառ լեռնեցու գենի գործոնը, սակայն մի զարմացեք, որ իրենց պարտություն չընդունող լեռնեցու պես են դրսևորում բոլոր հայերը: Բոլորն են զգում, որ հայի համար ճակատագրական ժամանակ է հիմա: Ամեն գիտակից մարդ հասկանում է, որ ինքը պատասխանատվություն ունի: Նույնը զգում են նաև Սփյուռքում, այդ իսկ պատճառով մենք ավելի հանգիստ ենք: Հասկանում ենք, որ հաղթանակը մերն է: – Նմանություններ տեսնու՞մ եք Իսրայելա – արաբական և Ղարաբաղյան հակամարտությունների միջև: Ըստ իս՝ դրանք իրար նման են: – Համամիտ եմ, նմանությունները շատ են: Իհարկե, Իսրայելի անմիջական հակարակորդն անհամեմատ թույլ է, քան մերը: Մենք էլ ռազմուժով՝ Իսրայել չենք: Սակայն ինչպես տեսնում ես՝ հաղթում ենք և հաղթելու ենք: – Իսկ ո՞րն է այս երկու հակամարտությունների տարբերությունը: – Նախ՝ Իսրայելի թիկունքում, բացի հզորագույն հրեական սփյուռքից, նաև ԱՄՆ-ը կա: Հայասատանի և Ռուսաստանի հարաբերությունները այդ աստիճանի վրա չեն: Երկրորդ՝ մեր հակառակորդը Ադրբեջանն է, որը լուրջ, Պաղեստինից անհամեմատ մեծ հնարավորություններով և ուժեղ պետություն է: Պաղեստինն ընդհանուր առմամբ չկայացած միավորում է, և նման պարագայում հեշտ է նրա դեմ պայքարելը: Պաղեստինցիների կռիվը հիմնականում պարտիզանական է, հնացած զենքով:  Իսկ մեր հակառակորդը զինված է նորագույն տեխնիկայով, որն անընդհատ համալրելու տնտեսական ռեսուրսներն ունի: Եվ վերջապես՝ հրեաները թվով շատ ավելի են, քան մենք, իսկ պաղեստինցիները քիչ են ադրբեջանցիներից: – Արդյո՞ք անիմաստ չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները, քանի դեռ ԼՂՀ-ն բանակցող կողմ չէ: – Մեծ առումով՝ միանշանակ անիմաստ են: Սակայն դրանք վկայում են հայկական երկու պետությունների՝ խաղախության ճանապարհով գնալու պատրաստակամության մասին: Իհարկե, ցանկացած իրավիճակում վերջին խոսքը արցախցիներինն է, բայց արցախցին պիտի իր թիկունքում ունենա Հայաստանի, հայաստանցիների քաղաքական գնահատականը: Պիտի երբեք չմոռանանք, որ այս խնդիրը չի սահմանափակվում միայն ԼՂՀ-ով և արցախցիներով: Սա վերջին հարյուրամյակների ամենամեծ խնդիրն է ամբողջ հայության համար: – Ուրեմն Մինսկի խումնբն իրեն սպառե՞լ է: – Չեմ կարող ասել, թե սպառել է, բայց հստակ է, որ Մինսկի խումբն իր առաքելությունը կատարելու համար որոշակի մարտահրավերների պիտի պատասխանի: Այդ կառույցի համար անելիքներ շատ կան: Արցախը ամեն վայրկյան պատրաստ է և ցանկանում է ակտիվորեն ներգրավվել, սակայն մենք հասկանում ենք, որ քաղաքական խնդիրները «կացնով» չեն լուծվում: – Ըստ Ձեզ՝ Արցախի ապագան անկախ ԼՂՀ-ն է, թե միացյալ Հայաստանը: – Այս հարցը շատ է շոշափվում և շատերի քիմքին գալիս է անկախ ԼՂՀ-ն, հայկական երկու պետություն ունենալու հեռանկարը: Սակայն ինձ համար, և իրականում էլ՝ միանշանակ է. մենք Հայաստանի մասնիկն ենք, և վաղ թե ուշ դառնալու ենք մի մեծ Հայսատան: artsakhpress.am  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am