Պեսկովը Սիրիայում Ռուսաստանի ռազմական խնդիրների մասին
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հիմնական խնդիրը սիրիական օպերացիայում դարձել է տեխնիկայի աշխատանքը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն: «Նմանատիպ տեղեկությունը ծառայողական բնույթի է: Սակայն բնական է, որ խոսքն առաջին հերթին տեխնիկայի ֆունկցիոնալ գործառույթների մասին է»,- ասել է Պեսկովը` պատասխանելով Սիրիայի օպերացիայի ընթացքում հայտնաբերված թերություններին վերաբերող հարցին:
