Շարքային Յուրիդա Գաբրիելյան. հակառակորդի գնդացրորդին ոչնչացրած դիպուկահարը
Արցախի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, ավագ հետախույզ-դիպուկահար,շարքային Յուրիդա Գաբրիելյանը ապրիլյան պատերազմի օրերին դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը եւ հակառակորդի գնդացրորդին: Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 23-ամյա Յուրիդա Գաբրիելյանը մարտական գործողությունների ժամանակ այդ կերպ ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը: Յուրիդա Գաբրիելյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ էր սկսել Արցախի դեմ՝ նպատակ ունենալով գրավել կարեւոր հենակետեր։ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները հերոսական ջանքերի եւ զոհերի գնով ետ են մղել հակառակորդին՝ ահռելի կորուստներ հասցնելով։
