«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մինչև տարեվերջ պատրաստ կլինի
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մինչև տարեվերջ պատրաստ կլինի շահագործման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, տեղեկացնում է RIA Novosti-ն: Նա կարծում է, որ նախագիծը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի ու տարածաշրջանի, այլև ողջ Եվրասիայի: «Ներկայումս աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով: Նախագիծն իրականացվում է շատ բարդ ռելիեֆով տարածքում: Նախագիծը վիթխարի կարևորություն է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի ու տարածաշրջանի, այլև՝ համայն Եվրասիայի համար»,- ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարը:
