Քառօրյայից չորս տարի անց. բանալին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է

Ուղիղ չորս տարի է անցել Ապրիլյան պատերազմից, բայց ցայսօր էլ մնում է չբացահայտված քառօրյայի աշխարհաքաղաքական հետքը: Արդյոք Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները տեղեկացվա՞ծ էին Ադրբեջանի ծրագրերից,ինչի մասին պնդում էին շատերը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով դեռեւս ընդդիմադիր էր: Ավելի քան 100 սպանված, 800 հեկտար տարածքային կորուստ․ Տարածքներ կորցրել ենք Արցախի հյուսիսում՝ Թալիշի հատվածում, և հարավում՝ Լելե թեփե բարձունքն ու հարակից այլ տարածքներ։ Ապրիլյան պատերազմը հիմնովին խարխլեց Ռուսաստանի՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու պատրանքը, խարխլեց կարծիքը, թե Արցախի հարցում ռուսական տեսակետը հօգուտ մեզ է։

Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով կբացի պանդորայի արկղը, կմերկացի ռազմավարական թնամուն թեկուզ այն բանի համար, որ հետագայում կանվեն նման դավադիր սցենարները, սակայն ինչպես ասում են այս հարցում էլ ընդդիմադիր Փաշինյանից ոչինչ չի մնացել, բացի այս օրը Եռաբլուր հերթապահ այցելությունից եւ հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելուց:
Փաշինյանը, ով Մարտի 1-ի զոհերի ընտանքիներին բյուջեից 30 միլիոն օգնություն դուրս գրեց, անտեսել է նույնիսկ ապրիլյանի նահատակների ընտանիքներին: Այսքանից հետո մմնացած քայլերը, թե իշխանությունը հետաքրքրված է խնդրով ու ամեն ինչ անելու է բացահայտելու իրական մեղավորներին, պարզապես ձեւականություն է, կամ էլ ժամավաճառություն, թե տեսեք-տեսեք իշխանությունը պարապ չի մնում: Խոսքն , անշուշտ, ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին է, որը իրավական առումով չունի որեւէ լիազորություն, սակայն դրա ղեկավար Անդրանիկ Քոչարյանը իր կերպարին լրջություն հաղորդելու նկրտումներից ելնելո ստեղծել է այդ հանձնաժողովը եւ շուրջ մեկ տարի չգիտես ինչով է զբաղված: Լսում ենք միայ նախկին եւ ներկա պաշտոնյաների հրավերի մասին ու սրանից ավել ոչինչ:
Սպասվում էր, որ որեւէ մեկը Անդրանիկ Քոչարյանին մի օր կիջեցնի օդերից եւ ոտքերը կհասցնի գետնին, ու սույն պարոնը կզգա, որ իրականում իր ոտքի տակը ու ստեղծած հանձնաժողովը փուչ են: Քառօրյայի քառամյակից բառացիորեն մի քանի օր առաջ դա տեղի ունեցավ: Մամուլը գրեց, թե ինչ հուժկու ապտակ է հասցրել ՀՀ ԶՈՒ նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ մերժելով Քոչարյանի հրավերը: Խաչատուրովը նամակ է ուղարկել հանձնաժողովին եւ շոկահարել նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ նրան ցույց տալով իր իրական տեղը ու հիշեցնելով, որ այս հանձնաժողովը իրավական ոչ մի լիազորություն չունի ու ինքն էլ չունի ցանկություն ապարդյուն ժամանակ վատնելու, իր խոսքը ժամանակին ասել է այս փաստով ընթացող քննության ընթացքում:Հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է անկրկնելի համառությամբ մանիպուլացնել իրավիճակը, նա Եռաբլուրում խոսելով Խաչատուրովի քայլի մասին ասել է «խնդիր փակուղու մեջ չի գտնվում, սա այն հարցը չէ, որ գնա փակուղի։ Եվ այս հարցի հետ կապված եթե որևէ մեկը այլ պատկերացում ունի, շատ արագ նա իր որոշումները կվերանայի, որովհետև այս խնդրի հանգուցալուծմանը սպասում է մեր ողջ ժողովուրդը»: Այո, ժողովուրդը սպասում է խնդրի հանգուցալուծմանը, բայց խնդրի բանալին ոչ թե Խաչատուրովի, այլ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, ով, ինչպես արդեն նշեցինք, կարող է կտրուկ փոխել իրավիճակը՝ իշխանության տակ գտնվող փաստաթղթերը վեր հանելուց սկսած, վերջացրած Ռուսաստանի մասին իր պնդումները կրկնելով:

Անի Սահակյան

դիտվել է 1385 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am