Հայերը գումար են տվել Ռուսլանին. Ադրբեջանը հրաժարվել է պարտություն կրած Ռուսլան Մուրթազովից
Մոսկվայում տեղի ունեցած «OFS-8» մարտ առանց կանոնների երեկոյի ընթացքում հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանը ջախջախիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրթազովի հանդեպ:Այս պարտությունից հետո Haqqin.az-ի սպորտային մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն գրել է, որ դա հայերի նախապես պլանավորված հերթական պրովոկացիան էր: Ինչպես գրել է՝ Ադրբեջանը ներկայացնող անփորձ մարզիկին դեմ են հանել հայ փորձառու մարզիկին: Ռուսլանը ռինգ է բարձրացել Ադրբեջանի դրոշով, սակայն, իրականում, չի ներկայացրել Ադրբեջանը: Ադրբեջանցի սպորտային մեկնաբանը ենթադրում է, թե պատանի հասակում նա Ադրբեջանի սպորտային ֆեդերացիաներից մեկում է ներգրավվել, բայց դուրս է մնացել, քանի որ չի համապատասխանել հավաքականի պայմաններին: Ինչպես գրել է մեկնաբանը՝ իբրև հայերը` գումար են տվել նրան, որպեսզի հանդես գա Ադրբեջանի անունից և պարտվի:
