Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ հայտարարել է առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները, որոնք, նրա խոսքով,

վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և իրենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Ըստ նրա` 2019 թվականի բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: <<Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին հարկային հավաքագրումների 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով: Եվ կարծում եմ, իհարկե, բոլորիս հայտնի է, և բոլորս գիտակցում ենք, ցավոք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան: Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք>>,- ասել է Փաշինյանը:
Կառավարությունում, իսկապես, տարօրինակ իրավիճակ է, ողջ աշխարհն այսօր քննարկում է համավարակի տնտեսական ավերածությունների դեմն առնելու ծրագրեր, Հայաստանի վարչապետը մեզ ներկայացնում է փայլուն թվեր նախակորոնավիրուսային Հայաստանի մասին: Երևի իշխանության ներսից որևէ մեկը պետք է համարձակություն ձեռք բերի և բացատրի երկրի ղեկավարին, որ այդ թվերն այսօր որևէ մեկին հետաքրքիր չեն: Ավելին, նման ցուցանիշների հրապարակումն համարժեք և համահունչ չէ ստեղծված իրավիճակին: Ի վերջո, ում են պետք է այդ թվերը, եթե մենք մեկ-երկու ամիս անց, հնարավոր է, որ աշխատավարձերն ու թոշակները վճարելու խնդիր ունենանք:
Հասարակությունն այսօր որոշակիություն է ուզում տեսնել, ուզում է հասկանալ աշխատատեղեր ունենալ-չունենալու հավանականությունը, իր` օրվա հացի խնդիրը լուծելու ռեալ հնարավորությունը:
Թե ինչ ենք ունեցել մինչ համաճարակը, այլևս ակտուալ չէ. հիմա խնդիրն այն է, թե ինչ ունենք այսօր և ինչ ենք ունենալու վաղը: Վարչապետը, այս թվերի փոխարեն, կարող էր հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մշակման մեկնարկի մասին հայտարարել և մի քանի խոսք ասել այն մասին, թե պետությունն ինչպես է հաղթահարելու տնտեսության անխուսափելի անկումն ու սպասվող գնաճը:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 3666 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am