Պարտքերը միայն Բաղդասարովը չի կուտակել

Աժ-ում արդեն 4-րդ անգամ ներկայացվեց Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունները ներելու մասին բազմաչարչար օրինագիծը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ օրինագծի բովանդակությունը նույնն է մնացել: Հիշեցնենք, որ խոսքը մոտ 500 մլն դրամի տույժերը ներելու մասին է: Պատգամավորները դեռ նախորդ նիստին պահանջում էին պատասխանատվության կանչել Միքայել Բաղդասարովին, որին նախկինում պատկանում էր Հրազդան ցեմենտը: Գործարարի սննկացումից հետո  «Հրազդան-ցեմենտի» գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում։ Պատգամավորներն էլ կարծում են, որ գործարարը կանխամտածված է սննկացման տարել։ Սակայն Արծվիկ Մինասյանն ասաց, որ Բաղդասարովը գործարանը կանխամտածված սնանկացման չի տարել: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դա առանձին գործընթաց է, որն ընթանում է և այս գործընթացի հետ կապ չունի: «Տվյալ դեպքում խոսքը չի գնում կանխամտածված սնանկացման մասին, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք լինի: Նախկին բաժնետերերը գործարանը որպես գրավի առարկա դրել են բանկում, եկել է ժամանակը, չեն կարողացել բանկում վճարը կատարել, ինչպես մեր տնտեսության մեջ շատերն են դրա առաջ կանգնել, և գրավի առարկան անցնում է բանկին՝ ի տնօրինություն: Սա այդ դեպքն է»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իրենց նախաձեռնությունը որևէ մեկին պատասխանատվությունից ազատելու նպատակ չի հետապնդում: Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ պարտքատեր կա, որը հստակ առաջացրել է պարտքերը՝ ի դեմս բաժնետերերի, հիմա գտնում եք, որ չի կարելի գործարանը մասնատել. «Ասում եք՝ կառավարությունը լծակներ չունի, բայց կառավարությունը պարտքը իր վրա է վերցնում: Ժողովրդի լեզվով ասած՝ պարտքը ջրելը պարտքը վերցնելու ձեւ է: Հիմա ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը, որ գործարանը պարտքերից խուսափել այլեւս չկարողանա: Պարտքերը հո մի օրում չի՞ առաջացել»: Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց. «Ցավը այն է, որ այս դրական նախագծի մասին խոսելու փոխարեն շեղում են, տալիս են այլ ընթացք, փորձում են ներկայացնել, իբր մտահոգ են: Ինչ վերաբերում է կառավարության պատասխանատվությանը, սրանով մտահոգություն է փակվում, բայց կառավարությունը չի կարող բաժնետիրոջ փոխարեն որոշումներ կայացնել»: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց. «Բանը հասավ նրան, որ մենք այստեղ քվեարկելով` արտոնություն ենք տալու խայտառակությունների մեջ թաթախված «Վնեշտորգ բանկի» հայաստանյան կառույցին , որ դրանով ինչ-որ մի գործարարի «պրծեցնելու ենք»»։ Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահին Միխայիլ Բաղդասարովը օրինագծի հետ ոչ մի առնչություն չունի: «Սա հենց մաքուր էկոնոմիկային վերաբերող նախաձեռնություն է, ես շատ լավ կհասկանայի, որ էկոնոմիկայի նախարարին քննադատեին, թե ինչու մյուս ոլորտներում էլ նման լավ նախաձեռնություններ չեք անում»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում նախարարից լրագրողները հետարքրվել են՝ ինչու մյուս կազմակերպություններին էլ չի ներվում, այլ միայն Միխայիլ Բաղդասարովի պարտքերն է ներվում , Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Մենք միայն խոսում ենք հարկային տույժերից ազատելու մասին, որևէ անձի չենք ներում: «Հրազդան-ցեմենտ» բաժնետիրական ընկերությունն այսօր հարկային գծով կուտակված մայր գումարի պարտքեր ունի և դրան գումարած տույժեր, և մենք միայն ազատում են տույժերից, իսկ մայր գումարը մնում է: Մենք որևէ բաժնետիրոջ չենք ազատում տույժից, որևէ անձի չենք ազատում: Հարցադրումը, թե ինչու մյուսների մասով էլ չենք անում՝ տեղին է, դրա համար ասում եմ, որ մենք ամբողջ տնտեսության մասով քննարկում ենք իրականացնում»,- ասաց նա: Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ Միխայիլ Բաղդասարովն այդ ընկերությունում այլևս բաժնետեր չէ, իսկ պարտքերը միայն նա չի կուտակել.«Միխայիլ Բաղդասարովն առանձին իր մեղքի բաժինն ունի, սակայն եթե շատ նման ընկերություններ մինչ այս փակվել են, ինչ է՝ թողենք, որ սա էլ փակվի՞»: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am