Պայքարի ճիշտ ռազմավարություն գոյություն չունի. դժգոհում է Չավուշօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դժգոհություն է հայտնել, որ գոյություն չունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ճիշտ ռազմավարություն: «Մենք այսօր մտնում ենք ԴԱԻՇ-ի դեմ կազմավորված կոալիցիայի մեջ, որի կազմում կան աշխարհի ամենաազդեցիկ երկրները, մեծ մասը՝ ՆԱՏՕ-ի անդամներ: Սակայն ԴԱԻՇ-ին ոչնչացնելու ճիշտ ռազմավարություն գոյություն չունի: Կան որոշակի մասնատված ռազմավարություններ: Հուսով ենք, որ իրավիճակը շուտով կշտկվի»,- ասել է Չավուշօղլուն:
