Էրդողանը փախստականներին կվերադարձնի ԵՄ
Թուրքիան սպառնացել է Եվրամիությանը վերադարձնել բոլոր փախստականներին Եվրոպա, եթե Բրյուսելը առանց վիզային ռեժիմ չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Կուզուն, հայտնում է Handelsblatt-ը: «Եթե ԵՄ-ն ոչ ճիշտ որոշում կայացնի, ապա մենք փախստականներին կուղարկենք հետ՝ Եվրոպա»,- հայտարարել է Կուզուն: Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Բրյուսելը կասեցրել է աշխատանքը Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները չեղյալ հայտարարելու մասին համաձայնագրի վրա: Վիզաների չեղյալ հայտարարումը փախստականների մասին համաձայնագրի մի մասին է, որը կնքվել էր Անկարայի և Բրյուսելի միջև մարտին: Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության 72 պահանջները:
