Սկսվել է «նորմանդյան քառյակի» արտգործնախարարների հանդիպումը
Բեռլինում մեկնարկել է «Նորմանդյան քառյակի» արտգործնախարարների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն: Կողմերը կքննարկեն Մինսկի համաձայնագրի իրականացումը, կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, տեղական ընտրությունների անցկացումը, համաներման, սահմանադրական բարեփոխումների ու պատանդների փոխանակման հարցը: Նախորդ հանդիպումն այդ ձևաչափով կայացել է մարտի 3-ին Փարիզում: 2016թ. այդ բանակցությունները կդառնան թվով արդեն երրորդը:
