Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուները
Թուրքական «Tgrthaber.com.tr» լրատվական կայքի հաղորդմամբ` եթե քաղաքական կուլիսներում մինչ այժմ քննարկվում էր տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի թեկնածությունները, ապա այժմ այդ ցանկին ավելացել է նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի անունը: Այս մասին հայտնել է թուրք հայտնի լրագրող Մեթեհան Դեմիրը: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԶԿ գործադիր խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար:
